«Բարսելոնա»-ի նախկին կիսապաշտպան Ռիվալդոն, ով ներկայումս հանդես է գալիս «Սան-Կաետանո»-ում, պատրաստվում է մարզչական գործունեություն սկսել: 40-ամյա ֆուտբոլիստը հասկանում է, որ իր կարիերան մոտենում է ավարտի: Ռիվալդոն կարծում է, որ կարող է հաջողությունների հասնել որպես մարզիչ:
«Ես կարող եմ սկսել մարզչական գործունեությունս «Բարսելոնա»-ում: Նույն այնպես, ինչպես դա արեց Պեպ Գվարդիոլան: Ակումբի դռները բաց են իմ առջև:
Սանդրո Ռոսելը բազմիցս ասել է ինձ, որ պատրաստ է օգնել, եթե ես զգամ նրա օգնության կարիքը: Ես Իսպանիայի քաղաքացի եմ, կարող եմ տեղափոխվել և բնակվել այդ երկրում, երբ ցանկանամ»,- հայտարարել է Ռիվալդոն:






































