ՊՍԺ-ի մարզական տնօրեն Լեոնարդոն չի բացառել այն, որ իր թիմը կարող է երկարաձգել ակումբի կիսապաշտպան Դևիդ Բեքհեմի հետ կնքած պայմանագրի ժամկետը: Փարիզյան թիմի և անգլիացի վետերանի միջև կնքած համաձայնագիրը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը:
«Կարծում եմ՝ նա կարևոր խաղացող է մեր թիմի համար: Ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո մենք կքննարկենք գործող համաձայնագրի ժամկետի երկարաձգման հարցը: Որոշումը կկայացվի համատեղ, սակայն ես լավ կանխազգացում ունեմ: Դևիդն իրեն լավ է զգում Փարիզում, նա հանդես է գալիս մեծ հավակնություններ ունեցող թիմում»,- հայտարարել է Լեոնարդոն:








































