ՀՅԴ-ն որոշել է մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին մասնակցության ձևաչափը:
«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ կուսակցությունն առաջիկա ընտրություններին կմասնակցի առանձին ցուցակով:
Մեր տեղեկությունների համաձայն՝ Երևանի ավագանու ընտրություններին ՀՅԴ համամասնական ցուցակը գլխավորելու է ՀՅԴ ԳՄ անդամ Արմեն Ռուստամյանը:
Հայտնի է նաև, թե ովքեր են ներկայացված ցուցակի երկրորդ և երրորդ համարներում: Երկրորդ համարը կգլխավորի ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Արսեն Համբարձումյանը, իսկ երրորդ տեղում՝ ՀՅԴ նախկին պատգամավոր Լիլիթ Գալստյանը: