Ինչո՞ւ թույլ չեն տալիս Րաֆֆի Հովհաննիսյանի համար վրան տեղադրել՝ հարցին ճարտարապետ, Երևանի ավագանու անդամ Լևոն Իգիթյանը պատասխանեց. «Ես դեմ եմ դրան: Կիևից բոշայությո՞ւն սովորեցիք: Սա իմ անձնական կարծիքն է: Ես էլ գնամ Սախարովի հրապարակո՞ւմ դնեմ վրան: ԳԱԱ տարածքում տեղադրվեց, ես դրան էլ էի դեմ, էդ բոմժությունը ինչի՞ համար է»:
Նա նաև ասաց, որ ինքը ինչ հարց բարձրացնում է՝ լուծում է: Մեր այն հարցին՝ արդյոք չի՞ բարձրացնում հարց, որ երկիրը կործանում է օլիգարխիան, ասաց. «Իսկ մի քանի ժուռնալիստ էլ օլիգարխներից են սնվում: Օլիգարխիան Թուրքիայից դեսանտ է, մեր միջից չէ, մեր տեսակը չէ: Մենք մեզ շատ ենք գերագնահատում, մենք մեր մեղքով հարյուր տարի առաջ երկիր ենք կորցրել, քանի որ խելք չունենք, պոռոտախոս ազգ ենք:
Մեր տեսակից դուրս եկած մարդիկ են. եթե օլիգարխիան կործանում է, գործ մի ունեցիր հետը: Մանթաշովը կիրթ օլիգարխ էր, նա Գնատ օպերայում սեփական օթյակն ուներ»:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի









































