Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը մեկնաբանել է Ռաֆայել Նադալից կրած պարտությունը՝ Ինդիան-Ուելսի մրցաշարի քառորդ եզրափակիչում (6:4, 6:2):
«Որոշ դրվագներում նա զգուշություն էր դրսևորում, բայց դա նորմալ է, քանի որ Նադալը երկար ժամանակ չէր խաղում վնասվածքի պատճառով:
Հանդիպման ընթացքում հասկանում էի, որ անհրաժեշտ է բեկել խաղի ընթացքը: Չէի խաղում այնպես, ինչպես նախատեսել էի ի սկզբանե: Ռաֆան գերազանց էր գործում»,- Ֆեդերերի խոսքերը մեջբերում է ATP-ի պաշտոնական կայքը:









































