Talksport-ը տեղեկացնում է, որ «Բարսելոնա»-ն, «Մանչեսթեր Յունայթեդ»-ն ու «Մանչեսթեր Սիթի»-ն 2013թ. ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ պայքարելու են «Ռոմա»-ի 18-ամյա պաշտպան Մարկինյոսի տրանսֆերի ձեռքբերման համար:
Կատալոնական ակումբը պատրաստ է իտալական կողմին վճարել 21 մլն եվրո: Թիմի ղեկավարները բրազիլացուն համարում են արժանի փոխարինող վետերան Կարլես Պույոլին: Անգլիական ակումբները պատրաստ են վճարել 19 մլն եվրո:
Հիշեցնենք, որ Մարկինյոսը «Ռոմա» տեղափոխվեց «Կորինտիանս»-ից՝ 2012թ.: «Գայլեր»-ը բրազիլական ակումբին վճարեցին 2.6 մլն եվրո:







































