Չնայած, որ շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչն արդյունավետ ֆուտբոլ է ցուցադրում ՊՍԺ-ի կազմում, թիմի ղեկավարները պատրաստ են բաց թողնել հարձակվողին, եթե կարողանան ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Ուեյն Ռունիի տրանսֆերային իրավունքները:
Daily Mail-ը տեղեկացնում է, որ Իբային պատրաստ են թիմի կազմ հրավիրել Մյունխենի «Բավարիա»-ի ղեկավարները, իսկ ՊՍԺ-ն ցանկանում է օգտվել ստեղծված իրավիճակից (Ռունին վերջին խաղերում դուրս է մնացել «Յունայթեդ»-ի մեկնարկային կազմից) և պաշտոնական առաջրկ անել «կարմիր սատանաներ»-ի ղեկավարությանը:
Հիշեցնենք, որ «Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը հայտարարել է, որ ակումբը չի վաճառելու Ռունիի տրանսֆերը:








































