Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել Դոնեցկի «Շախտյոր»-ի պաշտոնական կայքին՝ մասնավորապես նշելով հետևյալը.
««Չերնոմորեց»-ը գերազանց մարզավիճակում է և մեր թիերի առաջիկա մրցավեճը բարդ է լինելու «Շախտյոր»-ի համար: Նրանք ամեն ինչ անելու են, որպեսզի մնացած խաղերում առավելագույն արդյունքի հասնեն: Գրիգորչուկը շատ ամուր թիմ է ստեղծել:
Առաջնության վերջին 9 խաղերից 8-ում «Չերնոմորեց»-ը հաղթել է: Սակայն մենք ևս լավ մազավիճակում ենք և փորձելու ենք հաղթել ու ուրախություն պարգևել մեր երկրպագուներին:
Նախորդ խաղում մենք «Չերնոմորեց»-ին հաղթեցինք 5:1 հաշվով, բայց այդ հաղթանակը ևս դժվարությամբ տրվեց: Մեզ շատ օգնեց արագ գոլը»,- հայտարարել է Մխիթարյանը:




































