Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը ձախողում է համարում այն, որ անգլիական 4 ակումբներ մասնակցել են ՉԼ գավաթի ընթացիկ խաղարկությանը, սակայն քառորդ եզրափակիչում Անգլիան ներկայացուցիչ չունի:
«Ես սա ձախողում եմ համարում: Նման արդյունքը մտահոգիչ է: Դա նշանակում է, որ ֆուտբոլային մյուս տերությունները հավասարվել են մեր մակարդակին, և մենք պետք է ուշադրություն դարձնենք դրան»,- հայտարարել է ֆրանսիացի մարզիչը:
Հիշեցնենք, որ 1/8 եզրափակիչում «Արսենալ»-ը չկարողացավ հաղթահարել Մյունխենի «Բավարիա»-ի արգելքը:






































