«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը և ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լորան Բլանն ԱՄՆ-ում հանդիպելուց հետո պատասխանել են լրագրողների հարցերին կիսապաշտպան Անխել Դի Մարիայի՝ փարիզյան ակումբ հնարավոր տեղափոխության մասին:
«Ես չգիտեմ, թե որտեղ է հիմա Դի Մարիան»,- Goal-ը մեջբերում է Վան Գալի խոսքերը:
Ֆրանսիայի չեմպիոնների գլխավոր մարզիչն էլ հայտարարել է, որ տեղափոխությունը կավարտվի առաջիկա օրերին:
««Մանչեսթեր Յունայթեդ»-ն ու ՊՍԺ-ն մեծագույն ակումբներ են: Բանակցությունները կարող են բարդ լինել, բայց մենք մոտ ենք ավարտին»,- ասել է Բլանը:









































