Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ և ավագ Իկեր Կասիլյասն սկսել է ապաքինման վերջին փուլը: Կասիլյասն արդեն մարզվում է, աշխատում ձեռքերով և առաջիկա օրերին կարող է վերսկսել մարզումներն ընդհանուր խմբի հետ:
Հիշեցնենք, որ 31-ամյա դարպասապահը վնասվածք էր ստացել Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի շրջանակներում հունվարի 23-ին կայացած «Վալենսիա»-ի դեմ խաղի ժամանակ:
Այժմ մադրիդյան ակումբի դարպասը պաշտպանում է 31-ամյա Դիեգո Լոպեսը, ում տրանսֆերը «Ռեալ»-ը ձեռք է բերել «Սևիլյա»-ից` Կասիլյասի վնասվածքի պատճառով:









































