Անգլիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի «Չելսի»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպման վերախաղարկումը կկայանա ապրիլի 1-ին` «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում: Այդ մասին հայտնել է «կապտագույններ»-ի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ թիմերից որևէ մեկին չհաջողվեց հաղթանակ գրանցել «Օլդ Թրաֆորդ»-ում: Այս հանդիպման հաղթողին սպասվում է դիմակայություն «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ:
Հավելենք, որ Պրեմիեր Լիգայի 31-րդ տուրի շրջանակներում կայանալիք «Չելսի»-«Սաութհեմփթոն» խաղը այժմ կկայանա մարտի 30-ին:








































