Կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Չավին բաց կթողնի Լա Լիգայի 28-րդ տուրում կայանալիք «Ռայո Վալեկանո»-ի դեմ խաղը, որը կկայանա մարտի 17-ին:
Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Միլան»-ի դեմ պատասխան խաղում Չավին ձգել է ազդրի մկանը:
Ավելի վաղ Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպանը ծնկի խաչաձև կապանի վնասվածքի պատճառով շարքից դուրս էր մնացել 10 օրով:
Ընթացիկ մրցաշրջանում Չավին 23 խաղում 5 գոլ է հեղինակել:








































