«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին պաշտպան Գարի Նևիլը խոսել է Անխել դի Մարիայի տրանսֆերի և թիմի տրանսֆերային քաղաքականության մասին:
«Թիմը տրանսֆերային շուկայում այս տարի լավ աշխատեց: Բայց մինչև Դի Մարիային բաց թողնելը, պետք է նրա մակարդակի ֆուտբոլիստ գտնել, որը կփոխարինի Անխելին:
Ես այդքան էլ չեմ հավատում Դեպային: Նա երիտասարդ է, և ամեն ինչ կարող է պատահել: Իսկ Շվայնշտայգերը, Դարմիանը և Շնայդերլինը հիանալի ձեռքբերումներ էին թիմի համար»,-իր թվիթերյան էջում գրել է Նևիլը:





































