Մյունխենի «Բավարիա»-ի պաշտպան Ֆիլիպ Լամը հայտնել է, որ ինքն ու իր խաղընկերները շատ լուրջ են տրամադրված Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի շրջանակներում կայանալիք Լոնդոնի «Արսենալ»-ի դեմ պատասխան հանդիպումից առաջ:
Հիշեցնենք, որ առաջին` արտագնա հանդիպման ժամանակ Յուպ Հայնկեսի սաները 3:1 հաշվով հաղթանակ են տարել: Սակայն Լամը նշել է, որ «Բավարիա»-ն թուլանալու իրավունք չունի:
«Յուրաքանչյուր ֆուտբոլիստ, բնականաբար, ցանկանում է այդ պատվավոր մրցաշարում հաղթող դառնալ: Մեզ համար դա երազանքի իրականցում կլիներ: Գիտակցում ենք, որ յուրաքանչյուր խաղի պետք է լուրջ նախապատրաստվենք: Պետք է կենտրոնացած լինենք և չհիշենք, որ առաջին հանդիպումն ավարտվել է մեր առավելությամբ»,- նշել է Լամը:








































