ԱՄՆ 43-րդ նախագահ Ջորջ Բուշ կրտսերի եղբորորդի և Սպիտակ տան 41-րդ ղեկավար Ջորջ Բուշ ավագի թոռ Ջորջ Պրեսկոտ Բուշը երեքշաբթի օրն իր թեկնածությունն է դրել Տեխաս նահանգի տարածքային հանձնակատարի պաշտոնում:
Հանձնակատարի ղեկավարության տակ են գտնվում նահանգին պատկանող հողերն ու ընդերքի օգտակար հանածոները: Associated Press գործակալությունը նշում է, որ դա առաջին հայացքից ոչ այնքան կարևոր պաշտոն է, սակայն այն կարող է հող նախապատրաստել քաղաքական գործչի հետագա գործունեության համար:
36-ամյա Բուշը Ֆլորիդա նահանգի նախկին ղեկավար Ջեբ Բուշի որդին է, նրա մայրը մեքսիկուհի է: Նա մասնագիտությամբ իրավաբան է, Տեխասում հիմնել է սեփական խորհրդատվական ընկերությունը:
Ջորջ Պրեսկոտ Բուշը գերազանց գիտի իսպաներեն: Նա քաղաքականությամբ է զբաղվում արդեն շատ տարիներ:
Հայտնի է դարձել, որ 2014-ի ամռանը Ջորջ Պրեսկոտ Բուշը պատրաստվում է ավելի բարձրաստիճան պաշտոնի հավակնել, հնարավոր է՝ Տեխաս նահանգի գլխավոր դատախազի կամ նահանգապետի:









































