Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչում «Բարսելոնա»-ի դարպասը կպաշտպանի Խոսե Պինտոն:
AS-ի հաղորդմամբ` խնդիրն այն է, որկատալոնացիների գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան նախապես էր խոստացել Պինտոյին, որ եզրափակիչ դուրս գալու պարագայում հենց նա պետք է պաշտպանի «Բարսա»-ի դարպասը:
Մարզչի նման որոշման հետ համաձայնել են նաև խաղացողները, ովքեր հայտարարել են, որ իրենք ունեն երկու բարձրակարգ դարպասապահ:
Հիշեցնենք, որ «Բարսելոնա»-«Ռեալ» եզրափակիչը կկայանա ապրիլի 20-ին Վալենսիայի «Մեստալիա» մարզադաշտում:








































