«Բարսելոնա»-ի նախկին կիսապաշտպան Խոսե Մարի Բակերոն գիտի, թե ինչի հաշվին իր թիմը կարող է անցնել Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ: Բակերոն նշել է հոգեբանական գործոնը:
«Նման խաղերում կարելի է առավելության հասնել հաղթանակի հանդեպ հավատի շնորհիվ: Սակայն մեկ բան է խոսել վստահության մասին, բոլորովին այլ` զգալ այն:
Առաջին հերթին հանգիստ մոտեցում է հարկավոր: Թիմը բավական փորձ ունի և կարող է իր վրա կրել այս պատասխանատվությունը: Ֆուտբոլիստները պետք է վստահ լինեն, որ խնդիրը լուծելի է»,- նշել է Բակերոն:








































