Դորտմունդի «Բորուսիա»-ն սխալվել է՝ ձեռք բերելով հարձակվող Չիրո Իմոբիլեի տրանսֆերը: Այդ մասին հայտարարել է գերմանական ակումբի գործադիր տնօրեն Հանս Յոահիմ Վատցկեն:
«Այդ տրանսֆերը շատ անհաջող էր: Առաջին անգամ այսպիսի զգացում ունենք։ Նման երևույթ տեղի է ունենում բոլորի հետ: Մենք արդեն լուծել ենք այդ խնդիրը»,- DPA-ը մեջբերում է Վատցկեի խոսքերը:
Հիշեցնենք՝ Իմոբիլեն «Տորինո»-ից «Բորուսիա» է տեղափոխվել նախորդ ամռանը 19 մլն եվրոյի դիմաց: Սակայն ֆուտբոլիստն անհաջող մրցաշրջան է անցկացրել դորտմունդյան ակումբում՝ դառնալով 3 գոլի և գոլային մեկ փոխանցման հեղինակ:
Դորտմունդցիների հետ Իմոբիլեի պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2019 թվականի հունիսի 30-ը, և նա վարձավճարով հանդես կգա «Սևիլիա»-ում:









































