Լոնդոնի «Չելսի»-ի ներկայացուցիչները բանակցություններ են սկսել թիմի պաշտպան Բրանիսլավ Իվանովիչի հետ՝ ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետի երկարաձգման շուրջ:
Daily Mail-ի տեղեկությունների համաձայն՝ 31-ամյա ֆուտբոլիստը դեռ չի ստորագրել լոնդոնյան ակումբի առաջարկած նոր պայմանագիրը, քանի որ պայմաններն իրեն չեն բավարարում: Իվանովիչը ցանկանում է պահպանել գործող պայմանգրի պայմանները:
Հիշեցնենք, որ սերբ պաշտպանի՝ «արիստոկրատներ»-ի հետ գործող պայմանագրի ժամկետն ուժի մեջ է ևս մեկ տարի: «Չելսի»-ի կազմում Իվանովիչն անցկացրել է շուրջ 300 հանդիպում:









































