Իսպանական «Լևանտե»-ի նիգերիացի հարձակվող Օբաֆեմի Մարտինսը միակողմանի կերպով խզել է պայմանագիրը Վալենսիան ներկայացնող ակումբի հետ:
28-ամյա հարձակվողը որոշել է գնել ինքն իր տրանսֆերային իրավունքները ու դառնալ ազատ գործակալ՝ հետագայում իր ճակատագիրը տնօրինելու համար:
Ավելի վաղ հայտարարվել է, որ «Լևանտե»-ի նախագահը անձամբ է առաջարկել Մարտինսին գնել սեփական տրանսֆերը 3 մլն եվրոյով:
Նաև հայտնի է դարձել, որ Մարտինսը կարող է կարիերան շարունակել MLS-ի «Սիեթլ Սաունդերս» ակումբի կազմում:









































