Կիսապաշտպան Բենջամին Ստամբուլին 5 տարվա պայմանագիր է ստորագրել ՊՍԺ-ի հետ՝ լքելով Լոնդոնի «Տոտենհեմ»-ը։ Այս մասին տեղեկացնում է ֆրանսիական ակումբի պաշտոնական կայքը։
«Երջանիկ ու հպարտ եմ ՊՍԺ-ի ընտանիքի մասը լինելու համար։ Չէի ծրագրում Անգլիա տեղափոխությունից 1 տարի անց հեռանալ Պրեմիեր լիգայից, բայց երբ քեզ առաջարկ է անում ՊՍԺ-ն, ընտրություն կատարելը հեշտ է դառնում։
Հիմա կկենտրոնանամ նոր թիմում նախապատրաստական ծրագրի վրա։ Պետք է օգտվել ԱՄՆ-ում կայանալիք ընկերական խաղերի հնարավորությունից խաղային ծրագրին հարմարվելու համար»,- հայտարարել է Ստամբուլին։
«Տոտենհեմ» տեղափոխությունից առաջ Ստամբուլին հանդես է եկել «Մոնպելյե»-ում՝ 2012-14թթ․։ Նախորդ մրցաշրջանում նա նաև Ֆրանսիայի մինչև 21 տարեկանների հավաքականի հրավեր է ստացել։









































