Մյունխենի «Բավարիա»-ի ֆրանսիացի եզրային կիսապաշտպանը չի կարողանա օգնել իր թիմին առաջիկա մի քանի հանդիպումներում: Գերմանական մամուլի տեղեկացմամբ՝ ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է ձախ ոտքի սրունքթաթային հոդի կապանների պատռվածք: Դեռևս հայտնի չէ, թե որքան ժամանակ կպահանջվի վերականգնման համար:
Ամեն դեպքում, ակնհայտ է, որ Ռիբերին չի օգնի իր թիմին ՉԼ գավաթի խաղարկության ընթացիկ մրցաշրջանի 1/8 եզրափակիչի շրջանակներում Լոնդոնի «Արսենալ»-ի դեմ կայանալիք հանդիպման ժամանակ: Նմանատիպ վնասվածքի պատճառով Ռիբերին 2008 թվականին բաց է թողել մոտ 3 ամիս:









































