Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեի կարծիքով` «Բարսելոնա»-ն ճգնաժամի մեջ չէ: Շատերը հակառակ կարծիքի են՝ հաշվի առնելով Տիտո Վիլանովայի սաների վերջին հանդիպումները: Դել Բոսկեն նշում է, որ նրանք չափազանցում են:
«Ես տեսնում եմ, որ թիմը համապատասխան հոգեբանական վիճակում է և Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի շրջանակներում պատրաստ է շրջանցել «Միլան»-ին:
Ֆուտբոլիստները լավատեսորեն են տրամադրված, հոգնածություն չեն զգում: Ճգնաժամի մասին խոսակցություններն անհիմն են: «Ռեալ»-ի դեմ վերջին խաղի ժամանակ երևում էր, որ «Բարսելոնա»-ն նորմալ վիճակում է»,- նշել է դել Բոսկեն:








































