«Բարսելոնա»-ի պաշտպան Խորդի Ալբային դուր չի եկել, թե ինչպես է Իսպանիայի հավաքականի իր խաղընկեր Իկեր Կասիլյասը լքել Մադրիդի «Ռեալ»-ը:
«Կասիլյասը բավականին շատ արժանիքներ ուներ, որպեսզի վայելեր բոլորի հարգանքը: Չեմ կարող հասկանալ, թե ինչով էր պայմանավորված նման վերաբերմունքը նրա նկատմամբ:Կարծում եմ` «Բարսելոնա»-ում Կասիլյասին այլ կերպ հրաժեշտ կտային»,- Marca-ն մեջբերում է Ալբայի խոսքերը:
Հիշեցնենք` բազմաթիվ կարծիքների համաձայն` «արքայական ակումբ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսն է ստիպել Կասիլյասին հեռանալ ակումբից:






































