«Մանչեսթեր Յունայթեդ»-ի և Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Անխել Դի Մարիան ցանկանում է Մադրիդի «Ռեալ» վերադառնալ: Այդ մասին հայտնում է ABC-ը:
Տեղեկությունների համաձայն` ֆուտբոլիստն ափսոսում է, որ հեռացել է «արքայական ակումբ»-ից և ցանկանում է վերադառնալ: Արգենտինացին դժգոհ է մանչեսթերյան կյանքից:
Հիշեցնենք` Դի Մարիան «Ռեալ»-ից «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել 2014 թվականի ամռանը: «Կարմիր սատանաներ»-ը 75 մլն եվրո են վճարել 27-ամյա արգենտինացու տրանսֆերի դիմաց:









































