«Յուվենտուս»-ի նորեկ Պաուլո Դիբալան, ով թուրինյան ակումբ է տեղափոխվել «Պալերմո»-ից, հանդես կգա 21 համարի ներքո: Այդ մասին հայտնում է «Յուվենտուս»-ի պաշտոնական կայքը:
«Խաղալ «Յուվենտուս»-ի կարգի ակումբում կարևոր քայլ էր: Հուսով եմ` այստեղ կզարգանամ, կբարելավեմ խաղային որակներս ու թիմի առանցքային ֆուտբոլիստներից մեկը կդառնամ:
21 համարն ինձ դուր է գալիս: Այն իմ տարիքն է և այդ համարի ներքո արդեն հանդես են եկել մեծագույն ֆուտբոլիստներ»,- ասել է Դիբալան:
Ա Սերիայի նախորդ մրցաշրջանում անցկացրած 34 հանդիպումներում արգենտինացի հարձակվողը 13 գոլ է խփել և գոլային 10 փոխանցում կատարել:









































