Պորտուգալական «Պորտու»-ն պաշտոնապես հաստատեց, որ իսպանացի դարպասապահ Իկեր Կասիլյասը ակումբի հետ կնքել է 2 տարվա պայմանագիր՝ հետագայում մեկ տարով այն երկարաձգելու պայմանով:
Մադրիդի «Ռեալ»-ի արդեն նախկին ֆուտբոլիստի տրանսֆերի մասին մանրամասները պորտուգալական ակումբը հրապարակեց միայն Կասիլյասի կողմից պայմանագիրը ստորագրելուց հետո: Առաջիկա երկու տարին Իկերը կանցկացնի Լոպետեգի գլխավորած թիմում, բայց կողմերը ուրախ կլինեն չբաժանվել մինչև 2018 թվականի հուլիսի 30-ը:
«Իսպանիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալ»-ի նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասը, ով 34 տարեկան է, երկու տարվա պայմանագիր է կնքել ակումբի հետ: Նա առաջին աշխարհի նախկին չեմպիոնն է, ով հանդես է գալու «վիշապներ»-ի կազմում:









































