Արմավիրի «Տորպեդո»-ի նախագահ Վալերի Հովհաննիսյանը հայտարարել է, որ մոտ ապագայում Արմավիրում պատրաստվում են նոր մարզադաշտ կառուցել, ինչպես նաև հաստատել է, որ ակումբն օգնություն է ստանում Օլեգ Մկրտչյանից:
«Բաժնետերերը խոստացել են, որ նոր մարզաբազա և առնվազն 15.000 հանդիսականի համար նախատեսված մարզադաշտ կկառուցվի: Դա հեռանկարային նախագիծ է: Բաժնետերերը նոր խնդիր են առաջադրել. 3 տարի անց «Տորպեդո»-ն պետք է հանդես գա Պրեմիեր Լիգայում:
Չեմ կարող ասել, որ Օլեգ Մկրտչյանը գլխավոր բաժնետերը կլինի, սակայն այժմ նա ու Արմավիրի ղեկավարությունն օգնում են ակումբին»,- նշել է Հովհաննիսյանը:








































