Friday, 19 06 2026
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ

Կոռուպցիոն շղթայի հասարակական մկրատները

Սոցիալական հենքով հանրային բողոքները Հայաստանում ակնհայտորեն թերագնահատվում են, ինչը հերթական անգամ դրսևորվեց Բաղրամյան պողոտայում ծավալված գործընթացների հանդեպ հասարակական մի շարք արձագանքներում: Հնչում են տեսակետներ, որ սոցիալական այդ խնդիրների հիմքում քաղաքական դրդապատճառներ են, և պետք է պայքարել պատճառների դեմ, ոչ թե հետևանքների, որովհետև առանց պատճառները վերացնելու՝ հետևանքները կկրկնվեն պարբերաբար: Այդ տեսակետի հետ չհամաձայնելը դժվար է:

Միաժամանակ փաստ է, սակայն, որ պատճառների դեմ բողոքի հասարակական մոբիլիզացիան ավելի նվազ է լինում, քան մոբիլիզացիան հետևանքի դեմ պայքարում: Դա իրողություն է, որից հնարավոր չէ փախչել: Միաժամանակ խնդիրները արժե դիտարկել նաև հակառակ ընթացքով: Իհարկե, սոցիալական խնդիրները քաղաքական դրդապատճառներով պայմանավորված հետևանքներ են, բայց դա նշանակում է, որ այսպես, թե այնպես սոցիալական որևէ խնդրի բարձրաձայնումը, ըստ էության, ուղիղ առնչություն ունի քաղաքականությանը: Բանն այն է, որ Հայաստանում սոցիալական խնդիրները բխում են համակարգային կոռուպցիոն կառուցվածքից:

Դիցուք՝ էլեկտրաէներգիայի գինը: Ինչո՞ւ իշխանությունը որոշեց թանկացնել այն: Որովհետև իշխանությունը հայկական էլցանցերի հետ տասնամյակից ավելի գործարքի մեջ է, որը բերել է համակարգի մսխման, կոռուպցիոն սխեմաներ են հյուսվել, ինչի արդյունքում ոլորտը պարբերաբար կանգնում է ճգնաժամի և սնանկության առաջ: Այդ հարցը լուծելու համար պարբերաբար թանկացվում է էլեկտրաէներգիայի գինը՝ հասնելով նրան, որ հայկական էլցանցերը էներգիան գնում են մոտ 20 դրամով, վաճառում են 100 տոկոսով ավելի թանկ:

Այսպիսով, իշխող համակարգը, ցանցերի հետ միասին, կոռուպցիոն սխեման մշտապես «ոռոգելու» համար պարբերաբար մտնում է հանրության գրպանը: Ըստ այդմ՝ եթե հանրությունը փակում է իր գրպանն ու արգելում է իշխանությանը ցանցերի հետ միասին մտնել այնտեղ և դրա հաշվին շարունակել կոռուպցիոն սխեմայի կենսագործունեությունը, ապա դրանով նա, ըստ էության, խափանում է սխեմայի աշխատանքը, խափանում է կոռուպցիոն շղթան և իշխանական համակարգին դնում արտակարգ դրության մեջ: Եթե նրանք չեն կարողանում հասարակության հաշվին լուծել խնդիրը, ապա ստիպված պետք է լինեն գտնել այլ լուծումներ, որոնք կլինեն իրենցից որևէ մի օղակի հաշվին:

Այսինքն՝ իհարկե, բուն պատճառին հասարակության հարվածը այդպիսով չի հասնում, սակայն գոնե ստիպում է իշխանությանը համակարգի ներսում կատարել քայլեր, որոնք հարվածելու են այս կամ այն համակարգային սուբյեկտի գրպանին: Ինչ խոսք, հետագայում առաջանում են այլ հարցեր և նոր սոցիալական մարտահրավերներ՝ այն առումով, որ համակարգը հաճախ գնում է զարտուղի ճանապարհով: Այսինքն, դիցուք, էլեկտրաէներգիան չեն թանկացնում, բայց փոխարենը թանկացնում են մեկ այլ ապրանքատեսակ, որի հաշվին էլ, ըստ էության, փակվում է տվյալ խնդիրը: Ստացվում է, որ հաշիվը կրկին փակել է հասարակությունը, թեև թվում է, որ մի հարցում նա հասել է հաջողության: Եվ այստեղ կրկին առաջ է գալիս իրավացի պնդումը, որ հետևանքի դեմ պայքարը, միևնույն է, խնդրի լուծում չէ. քանի որ վերացված չեն պատճառները, խնդիրը շարունակելու է սպասարկվել հասարակական գրպանի հաշվին, և տարբերությունն այն է, որ, եթե հանրությունն իշխանությանը թույլ չի տալի մտնել տաբատի գրպանը, իշխանությունը ցուցադրաբար ձեռքը հետ քաշելով, միևնույն ժամանակ աննկատ տանում է դեպի հանրության վերնաշապիկի գրպանը:

Ամբողջ հարցն այն է, ինչպես ցույց է տալիս երկու տասնամյակի փորձը և հատկապես վերջին տարիներինը, որ հասարակությանը հնարավոր է լինում առավելագույնս մոբիլիզացնել ու ակտիվացնել սոցիալական խնդիրների պարագայում, որ դրանք են դառնում այն կատալիզատորը, որ հանրությանը օգնում են խնդիրներն ընկալել սեփական մաշկին առավելագույնս մոտ: Դա իրականություն է, եթե նույնիսկ անցանկալի: Եթե նույնիսկ դա պետք է փոխել, ապա, միևնույն է, դրա համար պետք է ժամանակ:

Իսկ մինչ փոխելը, պետք է անկասկած առաջնորդվել եղած հնարավորությամբ և բաց չթողնել թեկուզ այդպիսի խնդիրների ու գաղափարների շուրջ հասարակությանն առավելագույնս մոբիլիզացնելու հնարավորությունը՝ թեկուզ կարճատև կամ լոկալ արդյունքի ակնկալիքով: Միևնույն է, անգամ այդպիսի արդյունքը իշխանությանը ստիպում է հրաժարվել ավանդական մեխանիզմներից և ինչ-որ իմաստով ստիպում է անդրադառնալ սոցիալական խնդիր առաջացնող կոռուպցիոն պատճառին, բավարար, թե անբավարար անդրադարձ է կատարվում՝ դա այլ խնդիր է:

Միաժամանակ, անգամ այդպիսի լոկալ արդյունքը հասարակությանը աշխուժացնում է, հասարակությանը հավատ է տալիս սեփական ուժի հանդեպ, և այդ հավատը փոշիացնելու փոխարեն, պետք է ձգտել աշխատանք տանել առավել գեներացնելուն և հնարավորինս լայն խնդիրների ուղղությամբ զարգացնելուն: Եթե այդ բնույթի խնդիրներն են ծառայում որպես մոբիլիզացիոն գաղափար, ապա պետք չէ հրաժարվել դրանից, պետք չէ հուսահատություն առաջացնել դրա շուրջ, քանի որ այլընտրանքը ոչինչն է: Այնպես չէ, որ եթե դա չլինի, ապա անխուսափելիորեն լինելու է արդեն հարցադրումը պատճառների շուրջ:

Հետևաբար՝ պետք է, որպեսզի գոնե լինի մոբիլիզացիան այդօրինակ խնդիրներով և աշխատանքը այդ ուղղությամբ, որպեսզի հասարակությունն իր այդ ակտիվությամբ կարողանա ծածկել ավելի շատ թիրախներ: Այդպես հնարավոր է նաև նվազեցնել իշխող համակարգի մանևրի հնարավորությունը: Պետք է կատարելագործել հնարավորի արվեստը հասարակական-քաղաքական պայքարի գործընթացում, դրանում ի հայտ եկած նոր՝ քաղաքացիական հարթության վրա: Դա անկասկած կբացի նոր և միանգամայն հավանական է՝ ավելի լայն ու խորը հարցադրումների հնարավորություններ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում