Sunday, 16 06 2024
00:00
Գերմանիան ծրագրում է արտաքսել աֆղաններին Ուզբեկստանի տարածքով
Տավուշի սահմանազատված հատվածներում փշալարե պատնեշներ են տեղադրվել
23:30
Ուկրաինան մոտ ապագայում Դանիայից F16 կործանիչներ կստանա
Ադրբեջանին առաջարկում եմ ձևավորել հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ. Փաշինյան
Քննչական կոմիտեի պատասխանը` «GG» ընկերությանը
23:00
«Համաշխարհային գների աճը Ուկրաինայի հակամարտության հետևանք է». Եվրահանձնաժողովի ղեկավար
Արմեն Գրիգորյանը և Ուկրաինայի ԱԳ նախարարը քննարկել են Հայաստան-Ուկրաինա հարաբերությունների հեռանկարները
Ի՞նչ էր անում Հայաստանը շվեյցարական «առողջարանում»
Հիմնանորոգվում է Մ-2, Երևան -Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման մայրուղին
ՀՀԿ-ԲՀԿ-ՀՅԴ-ին պետք է իրավական, քաղաքական գնահատական տրվի. պետության զավթում իրականացրած ուժեր են
Կապան Ճակատեն 7.5 կմ երկարությամբ հիմնանորոգված ճանապարհը։ Պետբյուջեից հատկացվել է 1,454 մլրդ դրամ
Կապանում իրականացվում են Վաչագան գետի հունի մաքրման, գետի հենապատերի վերականգնման և այլ աշխատանքներ
Հայայստանը շրջադարձ է կատարում. տրանսատլանտիկ համակարգը կարող է օգտագործել՝ դառնալու անկախ երկիր
Վարչապետը հանդիպել է Ծավի բնակիչների հետ
Իսրայելը հայտարարել է Գազայի հատվածում ռազմական դադար՝ օգնություն տրամադրելու նպատակով
Ասում են՝ էն գյոզալ կոլխոզները քարուքանդ արեցին. ինչ առաջարկեց Փաշինյանը սրաշենցիներին
Սահմանազատում պետք է անենք․ Փաշինյանը` Շիկահողի բնակիչներին
«Պուտինը չի մերժում Ուկրաինայի հետ բանակցությունների հնարավորությունը». Պեսկով
Մոտիկից մի հատ բարևենք, է՜. Փաշինյանը Ներքին Հանդում հանդիպեց գյուղացիների հետ
ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ազատությունից զրկված անձանց ժամանակավոր պահելու վայրեր
Հիմնանորոգվում է Սյունիք գյուղից Կապան տանող 4 կմ երկարությամբ ճանապարհը
Մեզ թուրքացնում են, բայց՝ ինչպե՞ս
20:45
Հռոմի պապը մեկնաբանել է Շվեյցարիայում Ուկրաինայի հարցով համաժողովը
Հաջորդ կանգառը Սրաշենում էր․ Փաշինյան
Ուխտագնացներից մեկը ընկել և վնասել է ոտքը
Շիկահողում բնակիչների ջերմ ընդունելությանը հաջորդեց անկեղծ զրույցը․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը ներկայացվել է Գյումրիում
Վարչապետը ծանոթացել է Կապանի մանկապարտեզներից մեկի վերակառուցման աշխատանքների ընթացքին
ՀՀ ԱԽ քարտուղարը և ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդականը քննարկել են երկկողմ համագործակցությունն անվտանգության ոլորտում
19:00
Թաիլանդում մեկնարկել է Սենատի ընտրությունների երկրորդ փուլը՝ ավելի քան 23 հազար թեկնածուների մասնակցությամբ

Կոպիրկինը խորհրդատվությունների համար կանչվել է Մոսկվա. նա ե՞րբ կվերադառնա

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ մայիսի 24-ին «Հայաստանի Հանրապետությունում դեսպան Ս.Լ. Կոպիրկինը կանչվել է Մոսկվա՝ խորհրդատվությունների համար,,: Մեկ օր առաջ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ակնարկել էր, թե Մոսկվան «ինքը չպետք է կռահի»՝ ՀԱՊԿ անդամ որ երկրներին նկատի ուներ Նիկոլ Փաշինյանը, երբ ասաց, որ այդ կառույցի անդամ երկու երկիր մասնակցել է Հայաստանի դեմ պատերազմի նախապատրաստությանը:

Դեսպան Կոպիկիրնը Մոսկվա է կանչվել այն օրը, երբ Հայաստանի ԱԱԾ-ն հայտարարել է Ադրբեջանի հետ սահմանն ամբողջության հայաստանյան հսկողության տակ անցնելու մասին: Այսինքն, սահմանի որոշ հատվածներում քառասունչորսօրյա պատերազմից հետո տեղակայված ռուսական «ուղեկալները» լիովին հեռացել են: Հայ-ադրբեջանական սահմանին երրորդ կողմ չկա, բայց ԵՄ դիտորդական առաքելությունը մնում է: Զուգադիպությու՞ն է, թե՞՝ ծրագրված, բայց դեսպան Կոպիրկինը Մոսկվա է կանչվում ՌԴ նախագահ Պուտինի Մինսկ այցի օրը:

Բելառուսի նախագահը Վլադիմիր Պուտինին Մինսլի օդանավակայանում անձամբ է դիմավորել, որտեղ էլ կայացել է նրանց առաջին երկխոսությունը: Ընդ որում, ռուսաստանյան եւ բելառուսական պաշտոնական մամուլի ներկայացուցիչներին թույլատրվել է տեսաձայնագրել հանդիպման, այսպես ասեծ՝ «ներածական մասը»: Այդ ընթացքում ՌԴ նախագահը խոսել է անվտանգության համատեղ միջոցառումների, մասնավորապես՝ ոչ ռազմավարական միջուկային զենքի ներգրավմամբ համատեղ զորավարժություն անցկացնելու մասին:

Պատասխան խոսքում Բելառուսի նախագահը գոհունակությամբ է խոսել Ադրբեջան երկօրյա այցի մասին եւ անոնսավորել, որ «լավ նորություններ եւ հետաքրքիր առաջարկություններ ունի»՝ կապված Ռուսաստան-Բելառուս եւ «Կովկասի տարածաշրջանի անվտանգության ապահովման հետ»: Հասկացվում է, որ «նորությունները եւ առաջարկությունները» նա ստացել է Բաքվում՝ Իլհամ Ալիեւից, որին ինքը կարգել է Կովկասի կամ Հարավային Կովկասի «առաջնորդ»:

ԴԵսպան Կոպիրկինը Մոսկվա կարող է կանչվել երկու հանգամանքով: Հնարավոր է՝ ՌԴ ԱԳՆ-ում նրա աշխատանքից դժգոհ են եւ հրավիրել են բացատրություն պահանջելու: Հավանական է՝ դա ազդակ է, որ Ռուսաստանը մտադիր է Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններն «իջեցնել գործերի ժամանակավոր հավատարմատարի մակարդակի»: Դիվանագիտական պրակտիկայում դա հարաբերությունների լուրջ բարդության հրապարակային դրսեւորում է:

Ո՞ր տարբերակն է հավանական եւ արդյոք Մոսկվան Երեւանին իրազեկե՞լ է դեսպանին ետ կանչելու մտադրության մասին: Եթե՝ այո, ապա դրան ի՞նչ է նախորդել, ո՞րն է հայ-ռուսաստանյան հարաբերությունների փորձաքարը: Քաղաքական գործիչների, փորձագետների եւ վերլուծաբանների մակարդակով «փոխհրաձգության» ժամանակը, կարծես, մնում է անցյալում, եկել է լրջագույն որոշում ընդունելու պահը:

Անցած սեպտեմբերից հետո, ինչ խոսք, Մոսկվա-Երեւան հարաբերությունները չէին կարող ոչ միայն փայլուն, այլեւ փոխվստահելի լինել: Բայց սա այն դեպքը չէ չպետք է լինի, երբ հույզերը կգերակշռեն բանականությանը: Ըստ երեւույթին, Պուտին-Փաշինյան հանդիպումը, մեղմ ասած, սառն է եղել: Բայց ո՞րն է Մոսկվայի հետ երկխոսության մեջ «պարիտետ պահելու»՝ Երեւանի ռեսուրսը: ԴԵսպան Կոպիրկինը Մոսկվա է կանչվել Երեւանում ընդդիմության անոնսավորած «համազգային համախմբման հանրահավաքից» մեկ օր առաջ: Խիստ զգաստացնող է: Կոպիրկինը ե՞րբ կվերադառնա: ԿՎերադառնա՞, թե նրան փոխարինող կնշանակվի: Մոսկվայում Հայաստանի դեսպանը ՌԴ ԱԳՆ կհրավիրվի՞:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում