«Ուիմբլդոն-2015»-ի տղամարդկանց մենախաղի շրջանակում կայացել է կիսաեզրափակիչ առաջին հանդիպումը:
Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը դուրս է եկել «Ուիմբլդոն-2015»-ի եզրափակիչ: Աշխարհի առաջին ռակետը կիսաեզրափակչում մրցում էր ֆրանսիացի Ռիշար Գասկեի հետ, ում հաղթեց 7:6 (7:2), 6:4, 6:4 հաշվով:
Եզրափակչի մյուս ուղեգիրը կվիճարկեն բրիտանացի Էնդի Մարեյը և շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը: