Մոսկվայի «Սպարտակ»-ի ֆուտբոլիստները, ովքեր նախամրցաշրջանային հավաք են անցկացնում Շվեյցարիայում, կարող էին գողության զոհեր դառնալ: Ընդ որում, մեկ այլ ֆուտբոլային ակումբի` Սան Մարինոյի «Լա Ֆիորիտա» ակումբի խաղացողների կողմից:
Երկու թիմերը տեղակայվել են միևնույն հյուրանոցում: Սան Մարինոյի ակումբի ֆուտբոլիստները փորձել են լվացքատնից գողանալ մոսկովյան ակումբի խաղացողների մարզազգեստները:
«Գործընկերներy» մի քանի մարզահագուստ են «սեփականաշնորհել», ինչի պատճառով սկանդալ է ծագել: Սակայն մոսկովյան ակումբի ներկայացուցիչները ոստիկանություն չեն դիմել: Ամեն ինչ հարթվել է տեղում:
Հիշեցնենք` Դմիտրի Ալենիչևի սաները շարունակում են նախապատրաստվել նոր մրցաշրջանին: Թիմին են միացել նաև Յուրա Մովսիսյանը (վնասվածքի պատճառով մինչ այս մարզվում էր անհատական ծրագրով) և նորեկ Զե Լուիշը:








































