«Մանչեսթեր Սիթի»-ի հարձակվող Ստևան Յովետիչն առաջիկա օրերին պայմանագիր կստորագրի Միլանի «Ինտեր»-ի հետ:
Միլանյան ակումբի ղեկավարներն արդեն համաձայնության են հասել «քաղաքայիններ»-ի հետ: Ֆուտբոլիստի տրանսֆերի արժեքը 18 մլն եվրո կկազմի:
Անգլիայի պրեմիեր լիգայի նախորդ մրցաշրջանում չերնոգորիացի ֆուտբոլիստը 17 հանդիպում է անցկացրել և 5 գոլի հեղինակ դարձել:






































