Քրդական ինքնապաշտպանական ուժերը 11 բնակավայր են ազատագրել, որոնք ԴԱԻՇ-ի գրոհայինները զավթել էին Սիրիայի հյուսիսարևելյան Էյն-Իսսա քաղաքի մերձակայքում։ Այս մասին հայտնում է արաբական eremnews.com պորտալը՝ հղում անելով քրդերի ներկայացուցչին։
«Այժմ զինված բախումներ են ընթանում Էյն-Իսսա քաղաքում (գրոհայինների կողմից զավթվել է երկուշաբթի), դրված է այնտեղից ԴԱԻՇ-ին դուրս մղելու խնդիր»,- ասել է նա։









































