«Օրլանդո Սիթի»-ի կիսապաշտպան Կական MLS-ի շրջանակներում կայացած «Ռեալ Սոլթ-Լեյք» խաղում (1:1) մարզական կարիերայի առաջին ուղիղ կարմիր քարտն է ստացել:
45-րդ րոպեին Կական խաղի կանոնների կոպիտ խախտում է թույլ տվել Խավիեր Մորալեսի նկատմամբ:
Նախկինում ևս Կական հեռացվել է խաղադաշտից, բայց 2 դեղին քարտ ստանալու արդյունքում: Նա մինչ այս 2 կարմիր քարտ էր ստացել:
Մարզական կարիերայի առաջին կարմիր քարտը նա ստացել է 2010թ.` Բրազիլիա – Կոտ դ’ Իվուար խաղում, երկրորդը` 2013թ.` «Ռեալ» – «Օսասունա» խաղում: