«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Անդրես Ինյեստան Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության եզրափակչի լավագույն խաղացող է ճանաչվել: Այդ մասին հայտնել է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
Բեռլինում կայացած հանդիպումն ավարտվել է «կապտանռնագույններ»-ի` 3:1 հաշվով հաղթանակով: 31-ամյա Ինյեստան խաղադաշտ է դուրս եկել հիմնական կազմում, աչքի է ընկել գոլային փոխանցմամբ և 78-րդ րոպեին իր տեղը զիջել է կիսապաշտպան Չավիին:
Ինյեստան «Բարսելոնա»-ի պատմության առաջին ֆուտբոլիստն է, ով մասնակցել է Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության չորս եզրափակիչների և ֆուտբոլի պատմության մեջ առաջին խաղացողն, ով գոլային փոխանցումներ է կատարել Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության երեք եզրափակիչներում:










































