Պորտուգալիայի ազգային հավաքականի պաշտպան Ժոզե Ֆոնտեն նշել է, որ թիմը պատրաստվում է հաղթել առաջիկա մրցակցին հենց իր սեփական հարկի տակ, տեղեկացնում է A Bola-ն:
«Գիտենք, որ դժվար հանդիպում է լինելու: Ցանկանում ենք վերջ տալ անեծքին և հաղթել Հայաստանին հենց իր սեփական հարկի տակ:
Շարունակում ենք նախապատրաստվել, որպեսզի կարողանանք վաստակել 3 միավոր»,- հայտարարել է Ֆոնտեն:
Հիշեցնենք, որ Պորտուգալիա-Հայաստան հանդիպումը տեղի կունենա հունիսի 13-ին:







































