Թուրինի «Յուվենտուս»-ի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին խոսել է Չեմպիոնների լիգայի եզրափակչի` կատալոնական «Բարսելոնա»-ի դեմ կայանալիք հանդիպման մասին, տեղեկացնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
«Անհնար է կանգնեցնել Մեսսիին: Նրա դեմ խաղալիս պետք է ճիշտ ընտրել պաշտպանների դիրքերը:
Գիտենք, որ եզրափակչում պետք է պահպանել հանգստություն և չմտածել ահազանգի մասին: Այս մրցաշրջանը կմտնի ակումբի պատմության մեջ»,- հայտարարել է Ալեգրին:









































