«Վոլֆսբուրգ»-ի դեմ խաղից հետո Յուրգեն Կլոպն իր վերջին հարցազրույցն է տվել Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզչի պաշտոնում:
«Ինձ միջինից վատ եմ զգում: Փորձում եմ զսպել ինձ, սակայն ամեն անգամ, երբ գրկում եմ խաղացողներից մեկին, արցունքներս հոսում են: Թիմին հրաժեշտ կտամ, երբ տեսախցիկներ չլինեն:
Բախտը չժպտաց մեզ: Պարտությունն ընդունելն ինձ համար ամենաբարդ փորձություններից մեկն է»,- Goal-ը մեջբերում է Կլոպի խոսքերը:








































