Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը, ով հեռանալու է դորտմունդյան ակումբից ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո, համաձայնել է գլխավորել «Լիվերպուլ»-ը: Այդ մասին հայտնում է The Sun-ը:
Տեղեկությունների համաձայն` գերմանացի մասնագետը պատրաստ է հրաժարվել նախատեսված 1-ամյա արձակուրդից` Անգլիայի առաջնությունում աշխատելու համար: Առաջիկա օրերին կպարզվի, հեռացնելու՞ է արդյոք աշխատանքից Բրենդան Ռոջերսին լիվերպուլյան ակումբի ղեկավարությունը:
Հիշեցնենք, որ 42-ամյա Ռոջերսի գլխավորությամբ «Լիվերպուլ»-ը զբաղեցրել է Անգլիայի պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը: