Մադրիդի «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսին և ակումբի ղեկավարության մյուս անդամներին զայրացրել են թիմի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուի՝ Կարլո Անչելոտիին հասցեագրված խոսքերը:
Պորտուգալացի ֆուտբոլիստը հույս է հայտնել, որ հաջորդ մրցաշրջանում դարձյալ Անչելոտիի հետ աշխատելու հնարավորություն կունենա: Twitter-ի իր էջում Քրիշտիանուն գրել է, որ իտալացի մասնագետը հիանալի մարզիչ է և գերազանց անձնավորություն:
Հիշեցնենք, որ շրջանառվող բազմաթիվ լուրերի համաձայն՝ Պերեսը վերջնական որոշում է կայացրել՝ Անչելոտիին աշխատանքից հեռացնելու վերաբերյալ: Մարզիչը չի հաստատել այդ տեղեկությունը, սակայն նաև չի հերքել:








































