Թուրինի «Յուվենտուս»-ի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը հայտնել է, թե ինչ ակնկալիքներ ունի Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության եզրափակչի «Բարսելոնա»-ի դեմ խաղից: Փորձառու դարպասապահը նշել է, որ իր թիմը հարգանքով է վերաբերում է «կապտանռնագույններ»-ին, սակայն վախի զգացում չունի:
«Մենք դրական ենք տրամադրված: Երկու շաբաթվա ընթացքում շատ բան կարող է փոխվել հոգեբանական և ֆիզիկական առումներով: Ակնհայտ է, որ թղթի վրա «Բարսելոնա»-ն ֆավորիտ է: Բայց մենք կարող ենք արժանի հակահարված տալ: Հասկանալի է, որ դա հեշտ չի լինի անել:
Կձգտենք ցուցադրել մեր լավագույն խաղային որակները: Գիտենք, որ հիանալի թիմ ունենք: Միշտ չէ, որ ֆավորիտը հաղթում է: Եզրափակիչում հաղթելու համար պետք է մրցակցից ավելի լավ խաղալ այդ անգամ: Իհարկե, մեծ նշանակություն ունի նաև հաջողության գործոնը»,-La Gazzetta dello Sport-ը մեջբերում է Բուֆոնի խոսքերը:








































