Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմարը հերթական նվաճումն է ունեցել:
Բրազիլացին ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում խփել է 37 գոլ: Այսպիսով՝ նա գերազանցել է Ռիվալդոյի ու Սամուել Էտո՛Օ-ի ցուցանիշները, ովքեր իրենց ամենաարդյունավետ՝ համապատասխանաբար 2000/01 և 2008/09թթ մրցաշրջաններում «Բարսելոնա»-ում 36 գոլ էին խփել:
Բացի այդ, Նեյմարն ընթացիկ մրցաշրջանում դեռ 3 խաղ ունի ցուցանիշը բարելավելու համար: Թիմը մեկական խաղ պետք է անցկացնի Պրիմերայում, Իսպանիայի գավաթի և Չեմպիոնների լիգայի գավաթի եզրափակիչներում: