Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մտադիր է պայմանագրային պարտավորությունները կատարել մինչև վերջ: Նրա գործող պայմանագրի ժամկետը լրանալու է 2016թ. ամռանը:
Sport.es-ի փոխանցմամբ՝ ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն վերջերս մի քանի հանդիպում է ունեցել մարզչի հետ ու քննարկել համագործակցության շարունակության հարցը: Բարտոմեուն խոստացել է անել հնարավորը, որ մարզիչն իրեն հարմարավետ զգա ակումբում:
Էնրիկեն «Բարսելոնա»-ն գլխավորել է 2014թ. ամռանը: Նրա գլխավորությամբ ակումբը դարձել է Իսպանիայի չեմպիոն, Իսպանիայի և Չեմպիոնների լիգայի գավաթների խաղարկություններում դուրս եկել եզրափակիչ:







































