«Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստները 2014/15 թվականների մրցաշրջանում թիմի լավագույն խաղացող են ճանաչել դարպասապահ Դավիդ դե Խեային:
Ընթացիկ մրցաշրջանում իսպանացին 43 հանդիպում է անցկացրել «կարմիր սատանաներ»-ի կազմում:
Հիշեցնենք, որ Դե Խեան թիմի լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել նաև 2013/14 թվականների մրցաշրջանում:








































