Անգլիայի առաջնության 37-րդ տուրի «Քրիսթալ Փելես»-ի դեմ խաղից առաջ «Լիվերպուլ»-ի երկրպագուները գեղեցիկ ներկայացում են ցուցադրել` նվիրված թիմի ավագ Սթիվեն Ջերարդին:
Հիշեցնենք` այդ հանդիպումը ֆուտբոլիստի համար վերջինն էր «Էնֆիլդ Ռոուդ»-ում: Ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո Ջերարդը կտեղափոխվի «Լոս Անջելես Գելեքսի»:








































