Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերին մտահոգում է առաջիկա ամառային տրանսֆերային շուկայում «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ մրցակցությունը:
Մանչեսթերյան ակումբի ղեկավարությունը գլխավոր մարզիչ Լուի վան Գալին 200 մլն եվրո են հատկացնելու կազմի համալրման նպատակով:
«Յունայթեդ»-ն արդեն պաշտոնապես հայտարարել է հոլանդացի 21-ամյա հարձակվող Մեմֆիս Դեպայի տրանսֆերի մասին: Արժեքը կազմել է 35 մլն եվրո:
« «Մանչեսթեր Յունայթեդ»-ը շատ ակտիվ է տրանսֆերային շուկայում: Իմ բոլոր նախընտրած ֆուտբոլիստները «Յունայթեդ»-ի թիրախում են»,- Վենգերի խոսքերը մեջբերում է Sky Sports-ը:








































