ԵՄ-ն ու ՆԱՏՕ-ն հայտարարել են փոխադարձ համագործակցությունն ընդլայնելու մասին՝ ի պատասխան այն աճող սպառնալիքներին, որ բխում է Ռուսաստանի ագրիեսիվ քաղաքականությունից ու ԴԱԻՇ-ի գործողությունների հետևանքով Սիրիայից ու Իրաքից ներգաղթյալների մեծ հոսքերի պատճառով:
Այդ հայտարարությունը հնչել է այսօր Թուրքիայում ՆԱՏՕ-ի ԱԳՆ ղեկավարների նիստի երկրորդ եզրափակիչ օրը:
ՆԱՏՕ-ն ու ԵՄ-ն սպառնալիք են տեսնում նաև Հյուսիսային Աֆրիկայից Եվրոպա ներգաղթյալների անօրինական հոսքերի մեջ:
ԵՄ արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, որ ԵՄ-ն ու ՆԱՏՕ-ն իրենց էությամբ տարբեր կառույցներ են, սակայն նրանք բախվել են միանման մարտահրավերների:









































