«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Իվան Ռակիտիչն իր կարծիքն է հայտնել Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի «Բավարիա»-ի դեմ պատասխան խաղի վերաբերյալ: Կատալոնացիները, ով առաջին հանդիպմանն առավելության էին հասել 3:0, 2:3 հաշվով պարտվել են երկրորդ խաղում: Սակայն արդյունքում «Բարսելոնա»-ն եզրափակչի ուղեգիր է նվաճել: Ռակիտիչի կարծիքով` այդ հաջողության համար թիմը պարտական է գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեին:
«Այս խաղն իսկապես բարդ էր: Մենք խաղում էինք աշխարհի լավագույն թիմերից մեկի դեմ: Առաջին խաղի արդյունքը մեղմացրել էր մեր վիճակը: Այժմ երջանիկ ենք և ցանկանում ենք Չեմպիոնների լիգայի գավաթակիր դառնալ:
Լուիս Էնրիկեն մեր հաջողության կարևորագույն մասն է: Յուրաքանչյուր մարզիչ իր գաղափարներն ունի: Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Էնրիկեին իմ և ամբողջ թիմի անունից: Ինչ վերաբերում է այն հարցին, թե որ թիմի հետ կցանկանայինք խաղալ եզրափակչում, ապա ասեմ, որ հարգանքով եմ վերաբերում երկու թիմերին` և´ «Ռեալ»-ին, և´ «Յուվենտուս»-ին: Կարծում եմ մեզ սպասվում է ևս մեկ հետաքրքիր դիմակայություն»,- BBC-ն մեջբերում է Ռակիտիչի խոսքերը:






































